13 05 2019

Բրյուսելում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարճ հանդիպում են ունեցել

Բրյուսելում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարճ հանդիպում են ունեցել

Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը: Այս մասին  Yerevan.today-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Կայացավ կարճ հանդիպում գագաթնաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ