ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղակել է ՌԴ այցի շրջանակում իր այցը Մոսկվա։ Այն պետք է կայանար մայիսի 13-ին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական Reuters-ին։
Գործակալության տվյալներով, այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին կհանդիպի մայիսի 14-ին Սոչիում։
Պոմպեոյի այցը պետք է կայանար մայիսի 12-14-ը: Բացի Լավրովի հետ հանդիպումից, պետքարտուղարը նախատեսում էր նաև հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը