09 05 2019

Հարցրեք վարչապետին․ Վիտալի Բալասանյանը՝ առաջնագծում լարվածության մասին

Հարցրեք վարչապետին․ Վիտալի Բալասանյանը՝ առաջնագծում լարվածության մասին

Արցախում Եռատոնի նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցին, թե ինչու է առաջնագծում ադրբեջանական կողմը հարաբերական դադարից հետո կրկին սադրանքների դիմում, կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղել այդ հարցը։ «Այդ հարցը  վարչապետին ուղղեք, որովհետև ինքն է վերելակային բանակցություններ կազմակերպում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք Արցախում նախագահական ընտրություններին Սամվել Բաբայանին համարում է իրեն մրցակից, Վիտալի Բալասանյանը պատասխանեց՝ եթե օրենքին և Սահմանադրությանը համահունչ է, եթե առաջադրվելու իրավունք ունի, ապա որևէ խնդիր չի տեսնում: «Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, երբ գրանցումը կլինի, այդ ժամանակ կխոսենք»,-նշեց նա՝ հավելելով, որ իր միասնականության հորդորը բոլորին է վերաբերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ