08 05 2019

Այսօր էլ ա՛յս ռեժիմի սպասարկուն է. Զարուհի Փոստանջյանը՝ գլխավոր դատախազի մասին



Նոր իշխանություններն արցախյան խնդիրի լուծման համար ոչինչ չեն արել, ծրագրային դրույթներ անգամ չունեն: Այս մասին Արցախում կազմակերպված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի շրջանակներում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: «Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ միայն այս իշխանության առաջնորդ, ոչ թե ազգային առաջնորդ: Մենք այսօր կարիք ունենք ազգային առաջնորդության, ոչ թե ինչ-որ մի խմբաիկի: Եթե չունես ծրագհիր, հետ ես ընկնում և վտանգ ես ներկայացնում քո պետության համար»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում վերջին մեկ տարվա փոփոխություններին, քաղաքական գործիչն ասաց. «Չկա որևէ առաջընթաց, դատական իշխանությունը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների ժամանակ, ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք, ունենք մարդու իրավունքների խախտումներ, նորից ենք դիմում մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ