08 05 2019

Պետք է րոպե առաջ ընդունվի այդ պայմանագիրը. Վիտալի Բալասանյան



«Պահը հասունացել է: Դեռ 94 թվականին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ժամանակն էր, որ ստորագրեինք միջպետական պայմանագիրը: Պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր բանավոր պայմանավորվածությունները և կամ գործողություններն ունեն սկիզբ և ավարտ: Անկախ ամեն ինչից՝ ով է հայտնվում Հայաստանի և Արցախի ղեկավար պաշտոնում, պարտադիր պայմանը փաստաթուղթն է, որը երկու հանրապետությունների մայր փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն երկրների առաջնորդները»,- Արցախում կազմակերպված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի շրջանակներում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Աշխարհում չկա այդպիսի հասկացություն, որ ժողովուրդները պետք է պատրաստ լինեն խաղաղության»,- ասաց Բալասանյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին հայտարարությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ