08 05 2019

Ես պարբերաբար ցնցվում եմ կառավարության էկզոտիկ հայտարարություններից. Նաիրա Զոհրաբյան



«Ես ինքս երբևէ կողմ չեմ եղել տոների և հիշատակի մեր տոնացույցը ծանրաբեռնելուն, բայց սա կարծում եմ այն եզակի դեպքերից է, որ կա անհրաժեշտություն հայ կինոյի օրը նշել առանձին»,- ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նախաձեռնություն է ներկայացրել Խորհրդարանին և առաջարկում է Ապրիլի 16-ը նշել հայ կինոյի օր, քանի որ 1923 թվականի այդ օրն է ստեղծվել Պետկինոն, որը 1966 թվականին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան Հայ Ֆիլմ կինոստուդիայի. «Կառավարության ներկայացուցիչը նախորդ անգամ Նազենի Ղարիբյանն էր, որը պնդում էր, որ միջազգային տոնացույցում ունենք Կինոյի օր: Եթե որևէ մեկը կասի, որ այդ օրը մենք նշում ենք Կինոյի օր, ես կհամաձայնեմ, որ մենք չունենանք հայ կինոյի օրը: Կռավարության բերած փաստարկները, որը կա մկջազգային օր և ընդունված չէ որ երկրները ունենան այլ օրեր ես համաձայն չեմ, որովհետև Ռուսաստանը այլ օր է նշում կինոյի օրը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ