«Գոնե Վարչապետի կտրվածքով որոնողական հնչեցին՝ ժողովուրդը թող ասի ինչ է ուզում: Շատ զարմանալի է, 30 տարի մենք ասել ենք, թե ինչ ենք ուզում: Ես չեմ կարծում էն տարբերակն է, որ վերստին պետք է իմանալ դա: Ժողովրդի անունը շահարկելը սիրուն բան չէ: Ժողովուրդն իր քվեն տալիս է իշխանությանը, և պետք է իշխասնությունը լուծումներ բերի, ոչ թե ամեն հարցի վերաբերյալ հրապարակ բերի մարդկանց և փորձի լուծում գտնել»,- Արցախում կազմակերպված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի շրջանակներում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ նոր պատերազմ նոր տարածքների դիմաց թեզի մասին խոսեց գովեստով, իսկ ժողովրդին խաղաղության պատրաստելու թեզի մասին ասաց. «Ես նման վախվորած հայտարարություն չեմ սիրում, մենք խաղաղ ենք: Ո՞վ է չարչարվում մեզ խաղաղության պատրաստել: Սա սուտ օրակարգ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը