«Ինչպես առաջին քննարկմանը, այնպես էլ հիմա ԲՀԿ-ն դեմ կքվեարկի բացառապես կառավարության ինտուիցիայի և ներքին զգացողության վրա խորհրդարան ներկայացված օպտիմալացման այս նախագծին»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի մշակույթ ՀՀ-ի եզակի բրենդն է, և չի տեսնում տրամաբանություն մշակույթը գիտությանը, կրթությանը, սպորտին, երիտասարդությանը միավորելու մեջ. «Բոլոր սուպերնախարարությունները կամ դառնում են պետություն պետության մեջ, մահակ և դիկտատորական կառույցներ, կամ էլ չեմ հավատում կառավարությունում բոնապարտների գոյությանը, որ ունակություն ունենան համակարգելու նման մոնստր կառույցներ»,- ասաց Զոհրաբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը