07 05 2019

Մենք կօգնենք վարչապետին, որը չի գիտակցում Արցախի հարցով ինչ է պետք անել․ քաղաքագետ



«ՀՀ-ում 20 տարուց ավելի կառավարություններ, իշխանություններ են կազմավորվել, որոնց հիմնական խնդիրը եղել է Արցախի հարցը, քանի որ դա և՛ տնտեսություն է, և՛ անվտանգություն և ամեն ինչ, որից բխում են մնացած բոլոր հարցերը: Առաջին անգամ ՀՀ-ում անցյալ տարի ժողովրդի ընդվզման շնորհիվ իշխանություն է փոխվել, և այդ ամբողջ գործընթացում ամենակարևորագույն հարցը չի շոշափվել: Ձևավորվել է նոր կառավարություն, որը լեգիտիմ է, ստացել է ժողովրդի լեգիտիմությունը կոռուպցիայի դեմ պայքարելու, բնապահպանական հարցերում, չի խոսվել մեկ հարցի մասին՝ Արցախի մասին, որից հետո շատ հետաքրքիր պրոցեսներ գնացին, այն է՝ հայտարարվեց, որ այդ հեղափոխությունն ավելի կարևոր արժեք է, քան Արցախի խնդիրը, Արցախի պատերազմը, երբ հազարավոր զոհեր են եղել, հազարավոր մարդիկ փախստական են դարձել: Սրանից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են, և ՀՀ ԱԳ նախարարը խոսում է խաղաղության մասին, որից հետո ՀՀ լեգիտիմ վարչապետն ասում է՝ ինձ ուղարկում եք բանակցությունների, բայց դուք ինձ ասե՞լ եք, թե ես ինչ անեմ, և դիմում է հանրությանը: Մենք գիտակցված, թե չգիտակցված հավաքվել ենք վարչապետի այդ կոչին օգնելու. նա ասում է՝ հասարակությո'ւն, ինձ ասեք` ինչ անեմ, և հիմա պատահական չէ, որ այստեղ հանրային ֆորում է, և այն, ինչ հռչակագրում գրել ենք Արցախի և ՀՀ-ի հարաբերությունների հետ կապված, դրանք առաջին հերթին քաղաքական խնդիրներ են, ուստի պետք է լինեն գործողություններ, որոնք պիտի լինեն քաղաքականությունը որոշելուց հետո, քանի որ գործողությունները ևս քաղաքականություն են: Ուրեմն՝ մենք կօգնենք վարչապետին, որը չի գիտակցում Արցախի հարցով ինչ է պետք անել»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ