07 05 2019

Ես չեմ ուզենա, որ այս դալտոնիզմի բացիլն Արցախ հասնի․ Ռուբեն Հակոբյան



«Ես պետք է չխնայեմ․ մեկ տարի շարունակ քաղաքական դալտոնիզմը պառակտում է մտցրել մեր ազգի մեջ։ Մենք ամեն ինչ անո՞ւմ ենք, որ մարտահրավերներին դիմակայենք։ Ես կարծում եմ, որ ոչ»,- Արցախում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանը։

«Ինչ-որ առումով հայտնվել ենք դիվանագիտական վակումում։ Այս ընթացքում բարեկամներ ձեռք չբերեցինք, բայց հեռացրինք մեր բարեկամներին»,- ասաց նա՝ հավելելով, որ երբեք ռուս-ադրբեջանական համագործակցությունն այսքան խորը չի եղել։

Անդրադառնալով քաղաքական դաշտն ու հանրությանը սև-սպիտակի բաժանելու՝ իշխանական քաղաքականությանը, Ռուբեն Հակոբյանն ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր տառապում են քաղաքական դալտոնիզմով և անպայման գույների, անջրպետի մեջ են ուզում տեսնել մեր հասարակական-քաղաքական զարգացումներըմ, պետք է սիրո ու անհանդուրժողականության միջանցքով ասենք, որ իրավունք չունեք ղեկավարել մեր երկիրը»։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ասաց․ «Ձեզ էլ պիտի չխնայեմ։ Ես չեմ ուզի դալտոնիզմի բացիլն այստեղ մտնի և դրա առիթ դառնան ընտրությունները։

Ցավ ապրեցի, երբ անհեթեթություն հնչեց, որ ներքնաշորերով կամերաները փակելը կամ Ռադիոյի շենքը գրավելը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը։ Մարդիկ, ովքեր ընդվզեցին այդ տխմարության դեմ, պատժվեցին։ Ձեզ չէր սազում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ