06 05 2019

Պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի կամ թավշյա Ստալինի հայտնությանը․ կարծիք

Պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի կամ թավշյա Ստալինի հայտնությանը․ կարծիք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մտնում ենք նոր փուլ։

Հեղափոխությունը Հայաստանում թավշյա էր՝ լղոզված և գաղափարապես տարերային, սակայն դասական հեղափոխությունների կանոնները ոչ ոք չի չեղարկել, թեկուզ դրանց թավշյա կատարմամբ։

Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։

Երկրորդ հատվածը հեղափոխության շարունակությունն է ուզում՝ ռեպրեսիաներ, ցնցումներ և այլն։ Դրանց պայմանականորեն անվանենք լիբերալ-տրոցկիստներ։ Այդ հատվածին հեղափոխության շարունակությունը պետք է, որովհետև առանց դրա նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում (գուցե առհասարակ որևէ տեղ չունեն), նրանց մարգինալացում է սպառնում։

Մյուս հատվածը, որը կառավարման համար պատասխանատվություն է ստանձնել, ցանկանում է սահմանափակել լիբերալ-տրոցկիստների ախորժակները, որովհետև հասկանում է, որ շուտով պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե ինչ արդյունքներ ունեն, իսկ դրա համար պետք է պետականաշինությամբ զբաղվել, ինչին խանգարում է հեղափոխականների լյումպեն հատվածը, որից պետք է ձերբազատվեն։

Սա է «հեղափոխականների» այսօրվա տրոհման հիմնական բաժանարար գիծը։

Տրամաբանորեն, պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի, կամ թավշյա Ստալինի հայտնությանը, որը կսկսի թավշյա ռեպրեսիաները։ Հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու և ինչ քաղաքական պլատֆորմով է ներկայանալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ