ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը։
Նոր ձևավորված իշխանության մեջ 50% բաժնեմաս ունեցող նեո-լիբերալները, ստանալով գործադիր իշխանության մեջ լծակներ, վարում են անկախ քաղաքականություն և քայլ այլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։
Շատ դեպքերում նրանք օգտագործում են Փաշինյանի վրա ունեցած իրենց ազդեցությունը և նրա ձեռքերով իրագործում իրենց առաքելությունը։
Մասնավորապես, քաղաքացու օրը որպես տոն նշելը կարելի է դիտարկել որպես լիբերալ գաղափարաբանության դրսևորում, քանի որ նպատակ է հետապնդում հանրային շահի ընկալման փոխարեն հաստատել անձնական շահի՝ խիստ սուբյեկտիվ ընկալում, դրանով իսկ թուլացնելով հասարակական դիմադրողականությունը օտար բարքերը և արժեքները մեր դեռևս կոնսերվատիվ հասարակության մեջ ներդնելու գործընթացում։
Ազատական արժեքները դեռևս խորթ են մեր ավանդապաշտ հասարակության և քաղաքացիների լայն շրջանում և ցանկացած փորձ արհեստականորեն պարտադրել դրանք մեր հասարակությանը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Կոչ եմ անում Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին և ձեռնպահ մնալ Հայկական ավանդական և ընտանեկան արժեքների դեմ ցանկացած բնույթի ոտնձգությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը