01 05 2019

Ասանժը 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտվել

Ասանժը 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտվել

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը յոթ տարի պատսպարվելուց հետո ապրիլի 11-ին ձերբակալել էին, 50 շաբաթով ազատազրկման են դատապարտել Լոնդոնում, գրում է Russia Today-ը:

«Դուք սեփական կամքով չհանձնվեցիք ոստիկանությանը, Էկվադորի դեսպանությունը ստիպված եղավ ոստիկանությանը թույլատրել մուտք գործել շենք: Դուք ունեիք ընտրություն, և ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր հիմքերը»,- ասել է դատավոր Դեբորա Թեյլորը:

Լոնդոնյան դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ-ն մինչև հունիսի 12-ը պետք է Բրիտանիային ներկայացնի Ասաժնի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս հարցով լսումները կշարունակվեն մայիսի 2-ին:

ԱՄՆ-ի իշխանություններն Ասանժին մեղադրում են հաքերային հարձակման միջոցով ամերիկյան ռազմական գաղտնիքները բաղահայտելու և դրանք հրապարակելու մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ