«Մենք մեր բնական հունով, օրակարգով գնում ենք առաջ։ Հայաստանում իշխանափոխության խնդիր ՀՅԴ օրակարգում չկա»,- ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Yerevan.today-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Լենա Նազարյանի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ե՞րբ ու ինչպե՞ս է ճնշվել, որ հոկտեմբերի 2-ին իրենց ուզած նախագծին կողմ են քվեարկել, Գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված, Սաղաթելյանը պատասխանեց. «Պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել, բայց տիկին Նազարյանին խորհուրդ կտամ իրեն վեր չդասի սահմանադրական դատարանի որոշումներից և կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, ինչը իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը