«Համաշխարհային պրակտիկայում քաղաքացու տոն գոյություն չունի, այսինքն՝ սա արհեստածին գաղափար է, որը ծառայում է իշխանության քարոզչության, իշխանության ամրապնդման համար։ Ագիտացիոն բնույթ կրող միջոցառում է, ոչ ավելին։ Կարող էին հեղափոխության օր սահմանել, դա նորմալ կլիներ, քանի որ եթե իրենք ասում են, որ հեղափոխություն են արել և հավատում են դրան, կարող էին նշել այս օրը, ինչպես շատ երկրներում նշում են հեղափոխության օր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:
Նախկին պատգամավորը նշում է, որ Քաղաքացու օրվա հետ կապված սպասելիքներն ավելի էին, սակայն մեկ տարի առաջ եղած էյֆորիան այսօր այլևս չկա. «Նույնիսկ սոցիալական ցանցերում, եթե կառավարությանը սատարող ֆեյքերին ու միամիտ մարդկանց հանես, շատ քիչ մարդ կա իրենց պաշտպանող»,- ասաց Բաբայանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը