27 04 2019

ԱԺ նախագահը մեկնաբանում է՝ ինչ են արել մեկ տարվա ընթացքում քաղաքացու համար



«Իշխանությունները նախ և առաջ այլևս չեն ոտնահարում քաղաքացու իրավունքները, սկսած ունեզրկումից, վերջացրած խաղաղ ցուցարարների վրա կրակելուց, վերջացրած կոռուպցիայով: Այս իշխանությունները ձևավորված են քաղաքացու կողմից»,- Yerevan.today-ի հարցին ի պատասխան, թե ինչ են արել իշխանությունները մեկ տարվա ընթացքում քաղաքացու համար, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Մեր դիտարկմանը, թե քաղաքցիները տեղի ունեցած փոփոխությունները չեն զգում իրենց վրա ԱԺ նախագահը նշեց. «Կարող ենք խոսել, որ մի շարք տնտեսական, սոցիալական բարեփոխումները, որոնք արվում են, բայց ամենաէականը որոնք ակնհայտ են՝ քաղաքացիներն ազատ են տնտեսական գործունեություն ծավալելուց, չկան արհեստական մենաշնորհներ»:

Միրզոյանի խոսքով, տնտեսական սոցիալական բարեփոխումներն ընթացքի մեջ են, բայց ամենահիմնական հարցերն արդեն լուծվել են:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ