Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այս սահմանների պաշտպանությունը ՀՀ և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է: Այս մասին ապրիլի 26-ին Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթում ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- նշեց նա:
ԱԱԾ ղեկավարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը