24 04 2019

Ցեղասպանությունը պետք է երբեք մոռացության չմատնվի․ Թրյուդո

Ցեղասպանությունը պետք է երբեք մոռացության չմատնվի․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով: 

«Այսօր մենք միանում ենք Կանադայում գտնվող հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որը մարդկության պատմության մութ շրջանն է և պետք է երբեք մոռացության չմատնվի:

Չնայած անցել է մեկ դարից ավելի, սակայն հիշատակը նրանց, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքն ու տառապեցին, հիշեցնում է մեզ, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանը պատասխանենք անտարբերությամբ:

Այս հանդիսավոր օրը հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի ուժին և ոգուն՝ մենք նայում ենք առաջ՝ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված ապագային:

Կանադայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցում այս ողբերգության զոհերին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ ձգտելու դեպի այն աշխարհ, որտեղ ոչ ոք, անկախ հավատքից և էթնիկ պատկանելությունից, չի վախենա ենթարկվել խտրականության կամ հետապնդումների»,- նշվում է Կանադայի վարչապետի ուղերձում։

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ