21 04 2019

Հայ գործարարները՝ Ռուսաստանի ամենահարուստների շարքում

Հայ գործարարները՝ Ռուսաստանի ամենահարուստների շարքում

Հայտնի Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը: Վարկանշային ցանկում 7 հայ կա՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Անդրեյ Անդրեեւը (Օհանջանյանց), Ռուբեն Վարդանյանը, Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Ալբերտ Ավդոլյանը:

200 ամենահարուստ ռուսաստանցիների ունեցվածքը, միասին վերցրած,  կազմում է 496 մլրդ դոլար։

Ամենահարուստ բիզնեսմենների ցանկը գլխավորում է «Նովատեկի» ղեկավար և «Սիբուրի» բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը, ում ունեցվածքը 24 մլրդ դոլար է: Երկրորդ հորիզոնականում Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն է՝ 21,3 մլրդ դոլար կարողությամբ, երրորդում «ԼուկՕյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովն է (20,7 մլրդ դոլար):

4-րդ և 5-րդ հորիզոնականներում են «Սեւերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը եւ «Նովատեկի» տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20,5 եւ 20,1 մլրդ դոլար կարողությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ