«ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար դիմել եմ վարչապետին՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Գևորգյանի ղեկավարման ստաժը չի բավարարում նշված հանձնաժողովի նախագահ ընտվելու համար»,- ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկելիս:
Պատգամավորը «Իմ քայլը» դաշինքի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրելու են մի մարդու, որն օրենքի համաձայն չի կարող լինել հանձնաժողովի նախագահ. «Մենք էստեղ օրենսդիր մարմին ենք և ըստ էության ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ: Ցանկացած որոշում կարող է վաղը դատարանում վիճարկվել, որ հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա: Ավելի լավ էր հետ կանչվեր թեկանծությունը և այլ թեկնածու ներկայացվեր: Սա լուրջ խնդիր է: Չի կարող ՏՄՊՊՀ նախագահ ընտրվել օրենքին չհամապատասխանող անձը կամ էլ օրենքը փոխեք՝ ընտրեք, ի՞նչ ասեմ»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը