«Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էին ընթանում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ»,- մամուլի ասուլիսում անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակին, ասաց Արցախի հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ըստ Սամվել Բաբայանի, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Մեղրիի հարցով գնալ բանակցությունների, քանի որ Վազգեն Սարգսյանը ՀՀ-ում ոչ միայն պաշտպանության նախարար էր, այլև որոշիչ դեր խաղացող գործիչ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը