18 04 2019

Հյուսիսային Կորեայի նախագահը կայցելի Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի նախագահը կայցելի Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի ՌԴ: Այս մասին տեղեկացնում է meduza.io-ն։

Նախագահների հանդիպումը տեղի կունենա ապրիլի վերջին: Որպես հանդիպման վայր շրջանառվում է Վլադիվոստոկի վարկածը, սակայն այն դեռևս հստակ չէ։

Կիմ Չեն Ինը պաշտոնավարման ընթացքում երբևէ չի հանդիպել Պուտինի հետ: Նախորդ տարվա ամռանը նա պատմական հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ