ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 18-ին ԱԺ-ի նիստում իր ելույթի ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասաց. «Ասում եք՝ համոզված եք, որ ուռճացված է կառավարական ապարատը, կարո՞ղ եք հիշատակել այն աղբյուրը, որի վրա հենվում եք։ Չեք կարող ասել, չունենք այդպիսի վերլուծություն, անշուշտ»:
Այնուհետև անդրադառնալով Մարուքյանի դիտողություններին, թե «Սերժ Սարգսյանի համար նախատեսված կոստյումից երկու կոճակ է հանվել, ոչինչ չի փոխվել», Արդարադատության նախարարը նշեց. «Ձեր ներկայացրած կառվուցվածքի հիմքում մեր նախագիծն է: Վերցրել եք մերը, դրա վրա կատարել փոփոխություններ: Եթե մերն ինչ- որ մեկի կոստյումն է, ապա ձերը ավելի շատ ձևափոխած կամ ավելի քիչ ձևափոխած հինն է: Եթե մենք ներկայանցում ենք 12 նախարարություն ձեր ներկայացրածը 14 նախարարությունն է»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը