18 04 2019

Վարչապետի դուստրը քաղաքագիտական դասեր է տալիս

Վարչապետի դուստրը քաղաքագիտական դասեր է տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմությունը հասարակության զարգացման ու տնտեսության աճի ամենակարևոր ինստիտուտներից է: Այն ունի իշխանություններին ճիշտ ուղղորդելու ու զսպելու գործառույթ. ինչը, հիմա, Հայաստանում բացակայում է: Որպես ՀՀ քաղաքացի, հույս ունեմ, որ առաջիկայում կտեսնենք նոր դեմքեր, ովքեր կբերեն նոր երանգներ ու պարտավորեցնող քննադատություն հայաստանյան քաղաքական դաշտ, քանի որ իրական ու խորքային ընդդիմության լինելը կառողջացնի հայաստանյան քաղաքական մշակույթը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ