18 04 2019

Մեր գործողությունները մանրադիտակի տակ զննվում են. Ֆինանսների նախարար



«Ես ափսոսանքով եմ վերաբերվում, որ կասկածանքով են վերաբերվում իմ պարտականությունների կատարմանը: Ես կուզեի կասկածի տակ դրված չլինել»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ օբեկտիվորեն է վերաբերվում այդ կասկածանքներին. «Որովհետև հակառակ դեպքում կարող էր թվալ՝ ամեն ինչ իդեալական է, հարթ է, որը զգոնությունը կթուլացներ: Ես կարծում եմ, որ մենք մշտապես պետք է զգոն լինենք: Մեր գործողությունները մանրադիտակի տակ զննվում են և հետևաբար պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի լավագույն արդյունքը ցույց տանք՝ իմանալով, որ անհնար է որևէ գործողություն իրականացնել, որը կբավարարի յուրաքանչյուրին»,- ասաց Ջանջուղազյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ