ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել Միացյալ նահանգներում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը իր լեհ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, տեղեկացնում է Minval.az-ը:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ:
Մամեդյարովը նշել է, որ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի երկակի եռակի մեծացման դեպքում հնարավոր է հույս ունենալ, որ հակամարտության կարգավորման գործընթացում կհաջովի առաջխաղացում գրանցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը