«Մանվելը տուշոնկայի հետ կապ չուներ, նրան պետք էր ստորացնել, ստորացրեցին»,- մամուլի ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նա նաև ներկայացրեց, թե ինչպես սկսվեց տուշոնկայի պատմությունը։
Իսագուլյանն ասաց նաև, որ ոչինչ չկա նաև Ռոբերտ Քոչարյանի գործում․ «Ժողովրդի մոտ ուզում են տպավորություն ստեղծել, բայց զոհերի հետ նա բացարձակ կապ չունի: Իրենք իշխանությունն ուզում էին զավթել, թույլ չտվեցին, մինչև հիմա նեղացած են: Քոչարյանի հետ կապված միակ տղամարդավարի դատավորը Ազարյանն էր, մնացածը հիմա Նիկոլի կամքը կատարում են աներկբա: Չի բացառում, որ Նիկոլը չի զանգում, դատավորներին զանգում են Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը՝ Նիկոլի անունից:
Հեղաշրջմամբ ես տեսա, որ Հայաստանում դատավոր չկա, կամակատարներ են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը