12 04 2019

«Իմ քայլ»-ի ներսից ընդդիմություն կձևավորվի. կարծիք

«Իմ քայլ»-ի ներսից ընդդիմություն կձևավորվի. կարծիք

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց,  որ հեղափոխության սուր ընթացքը կարծես թե դեկտեմբերի 9–ով ավարտվել է։ Այդ օրից հետո, քաղտեխնոլոգի խոսքով, հանրությունն այլևս չի ընկալում սև-սպիտակը և նախկիններին, պահանջը փոխվել է, ակնկալիքներն արդեն նոր իշխանությունից են։

Ըստ քաղտեխնոլոգի` նոր իշխանությունների պահվածքն առայժմ այն է, որ իրենք փորձում են հասարակությանը հասկացնել՝ եթե իրենք չլինեն, կլինեն նախկինները։ Այս գործընթացը դեռ աշխատում է, բայց եթե մոտ ապագայում տնտեսական փոփոխություններ չլինեն, քաղտեխնոլոգի խոսքով, պատկերը կարող է փոխվել։

«Եթե մինչեւ տարեվերջ տնտեսության մեջ չլինեն հաջողություններ, ապա կձևավորվի այլընտրանքային նոր ուժ»,– ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ուժերը Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՀԿ-ի հետ կապ չեն ունենա։

«Դա կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձեւավորված ընդդիմություն, այօրվա խորհրդարանական ուժերից, թե արտախորհրդանական ուժերից, թե լրիվ նոր ծնված ուժ, ժամանակը ցույց կտա, բայց հնարավոր չի լինի արդեն մի քանի ամիս հետո ասել, որ հներն են մեղավոր, հասարակությունը դա չի ընկալելու»,–ընդգծեց քաղտեխնոլոգը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ