12 04 2019

Իսկ ինչո՞ւ Պուտինը գա Հայաստան, եթե Նիկոլը րոպեն մեկ գնում է իր մոտ․ Քաղտեխնոլոգ



«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր վարկանիշը ընկնում է և ամեն կերպ փորձում է այն բարձրացնել՝ թշնամիներ փնտրելով»,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցնող մեկ տարին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Վարչապետը կարծում է, որ նա միշտ ճիշտ է, և մեղավոր են նրանք, ովքեր պարզապես իրեն չեն հասկանում: Մենք այսօր լուրջ թեմաներ, լուրջ ներքին ու արտաքին քաղաքականության օրակարգեր չունենք քննարկման համար, դրա համար չնչին դեպքերն են դառնում լայն քննարկումների առիթ»,— ասաց Բադալյանը:

Քաղաքագետը խոսելով վարչապետի ԵԽԽՎ-ում ելույթից, ասաց. «Փաշինյանն իր ելույթով չփորձեց ցույց տալ, թե ԵԽԽՎ-ում որն է Հայաստանի դերը, որը պետք է լինի Հայաստան-Եվրոպա համագործակցության նոր օրակարգը, մինչդեռ ամեն ինչ ներկայացվեց անցյալի մասին. հեղափոխության օրերին ճանապարհներ փակել, բողոքի ակցիաներ և այլն»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ