«Մենք ստիպված ենք հեղափոխություն անել հեղափոխությունից հետո, որովհետև ընդամենը իշխանափոխություն է տեղի ունեցել»,- մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Էդուարդ Անտինյանը:
Քաղաքագետը մաքսատանը տեղի ունեցածի վերաբերյալ նշեց, որ իրավական առումով վարչապետն օրենքի խախտում է թույլ տվել. «Մաքսատան աշխատողը կարող էր «դուխով» վերնաշապիկ հագած լիներ ու մի հատ էլ գլխարկ դրած լիներ ու ասեր չեմ գրում. ի՞նչ էր լինելու, այսինքն պարտադրական է՞ր»:
Նա նաև ցավ հայտնեց, որ 21-րդ դարի լիդերները փորձում են անցյալի մարդկանց կրկնել. «21-րդ դարում, եթե փողոցից եկել ես իշխանության, պետք է գայիր վեհ գաղափարներով: Չպետք է անցյալից ոգևորված կրկնես այդ կարգի վարչարարություն, որն իրավական առումով նորմալ չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը