10 04 2019

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Ցեղասպանության բանաձևը

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Ցեղասպանության բանաձևը

Ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է բանաձև, որով կառավարությանը հորդորում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին միջազգային գնահատական տալ։ Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։

Ինչպես հաղորդվում է, բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Նշենք, որ Իտալիայի պատգամավորների պալատը դեռևս 2000 թվականի նոյեմբերի 16-ին հրապարակել էր բանաձևը։  Թուրքիայի գործողությունների զննությունն ավարտվել էր 1999 թվականին։

2000 թվականին ընդունված բանաձևում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ջանքեր գործադրի ժողովրդավարության ուղղությամբ, հատկապես՝ օրենսդրական բարեփոխումների, արդարադատության անկախության, փոքրամասնությունների իրավունքների և խոսքի ազատության ուղղություններով։ Ընդգծվում է Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության ճանաչման հարցը, Հարավային Կովկասում Թուրքիայի՝ հարևանների հետ հարաբերությունների բարելավումը։ Պատգամավորների պալատը բանաձևում Թուրքիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետության հետ բաց բանակցությունների և դիվանագիտական կապերի, առևտրի վերականգնման կոչ է անում։ Նույնկերպ պատգամավորները կոչով դիմել են Իտալիայի կառավարությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ