08 04 2019

Աննա Հակոբյանը պարզաբանում և հակասում է ինքն իրեն

Աննա Հակոբյանը պարզաբանում և հակասում է ինքն իրեն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր կողմից արված աղմհակարույց արտահայտությանը՝ կապված առաջնագծում զոհված զինծառայողների հետ։ 

«Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել:

Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը:

Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը:

Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել:

Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը նշել էր, որ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության էությունը, բնավ, ադրբեջանցի կանանց դիմելը չէ:

«Այս նախաձեռնության իմաստը, որ ոչ թե դիմում ենք ադրբեջանցի կանանց, այլ, ըստ էության, դիմում ենք ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին և միջնորդություն իրականացրած երկրներին: Եվ մեր կոչն է, որպեսզի հրադադարի ռեժիմը անբեկանելիորեն պահպանվի, որ չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի: Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, նրանց չզոհաբերելը հանուն ոչնչի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ