Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Որքանով հիշում եմ, Հայաստանը խորդարանական կառավարման մոդելի երկիր է։ Նման երկրներում հանրային-քաղաքական կյանքի ամենակարևոր կազմակերպությունները կուսակցություններն են։ Այսինքն, երբ կան հանրային տրամադրությունները և վստահությունը արտահայտող քաղաքական կազմակերպություններ, ապա այդ համակարգը սկսում է գործել, եթե չկա, ապա ինչ-որ բան այն չի։ Եթե չկան նման կազմակերպություններ, դա նույն բանն է, որ գնաք գարեջրատուն և ձեզ ասում են, որ գարեգուր չունեն ու առաջարկեն տոմատի հյութ։
Բրիտանիայի 19-րդ դարի նշանակալի քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրաելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում․ «Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է»։
Հիմա անհասկանալի է, թե ինչ հանրային կազմակերպված կարծիքներ կան և ովքեր են այդ կարծիքները արտահայտում։
Եթե այդ ամենը չկա, ապա անհասկանալի է, թե «Հայաստանի քաղաքական կյանք» ասվածը ինչ է իրենից ներկայացնում։
Եթե չեմ սխալվում, Հայաստանում կա կառավարող կուսակցություն, որի անունն է Քաղաքացիական Պայմանագիր, որի մասին բոլորս մոռացել ենք, սակայն պառլամենտական կառավարման մոդելի երկրներում իշխող կուսակցությունները ոչ միայն 5 տարին մեկ ընտրությունների են մասնակցում, այլեւ այդ ընթացքում կարևորագույն դերակատարություն են ստանձնում։ Ինչպես է կարող չկայացած կուսակցությունը կառավարել պետություն և ինչպես են կարող չկայացած կուսակցությունները լինեն ընդդիմություն։
Ինչ եմ ուզում ասել, Հայաստանը Դե Յուրե պառլամենտական երկիր է, իսկ Դե Ֆակտո անհասկանալի մի բան։
Ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ մտահոգված է ֆեյքերով ու մամուլով, բա ինչից մտահոգվի, որ ոչ իշխող կուսակցություն կա, ոչ էլ ընդդիմադիր, որոնք զգալի հանրային վստահություն ունենան։
Ֆեյք կառավարման համակարգի հիմնական խնդիրն իր նման ֆեյք հանրային կարծիքը կարող լինել՝ իշխող անձը մյուս անձերի դեմ է պայքարում։ Քաղաքական առումով համատարած ֆեյքային դաշտ է՝ պոպուլիզմն ընդդեմ թրոլինգի։
Տեսնենք ԱԱԾ-ն մի բան կարող է անել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը