05 04 2019

Փաշինյան-Ալիև հանդիպումը պարզաբանումների կարիք ունի․ Արման Աբովյան

Փաշինյան-Ալիև հանդիպումը պարզաբանումների կարիք ունի․ Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների։ Այդ իսկ պատճառով Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը առաջարկում է կազմակերպել փակ խորհրդարանային լսումներ ՀՀ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ։ 

«Հարկ ենք համարում լսումների հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ՊՆ և ԱԳՆ նախարարներին, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին։ Տեղեկացնենք, որ արդեն դիմել ենք պաշտոնական նամակով ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին»,- գրել է պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ