04 04 2019

Թիվ 1 մանիպուլյատորի ու հեղափոխության միակ գործիքի մասին

Թիվ 1 մանիպուլյատորի ու հեղափոխության միակ գործիքի մասին

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Վարչապետը ԱԱԾ պետին հանձնարարեց լրջագույնս զբաղվել ֆեյքերով, համացանցում կառավարության դեմ իրականացվող մանիպուլյացիաներով: Հասկանալի է, որ համացանցում Նիկոլ Փաշինյանը չունի այն վարկանիշը, ինչ մի քանի ամիս առաջ էր: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համացանցը վերահսկելի դարձնելու: Բայց դա մեկ այլ թեմա է, որին անպայման կանդրադառնամ:

Մանիպուլյացիաներից խոսելիս Փաշինյանը պետք է շատ հստակ ըմբռնի մեկ բան, որ թիվ մեկ մանիպուլյատորը հենց ինքն է, իսկ մանիպուլյացիաներով զբաղվողները այս պահին կառավարությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Խոսքը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին է, ով հեղափոխության օրերին դիմել էր անմարդկային ու ստոր քայլի՝ ինչ-որ պապիկի ներկայացնելով՝ որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ նմանատիպ ստոր երևույթներին անդրադառնալ, քանի որ թավշյա հեղափոխության միակ գործիքակազմը՝ մանիպուլյացիան էր, որն էլ ապահովեց Նիկոլի ու քայլիստների իշխանության տիրանալը:

Ինչևիցե, հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ