ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկել տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։
«Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը