02 04 2019

Մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու. Վահրամ Բաղդասարյան



1992 թվականից հետո մենք որևէ անգամ չենք համարել, որ պատերազմը որևէ օր ավարտվել է։ Տեսնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու: Այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը։

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հարցում խորհրդակցել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս նման առաջարկով հանդես գա, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Երբ հարցը վերաբերել է Արցախին կամ հայ-թուրքական հարաբերություններին, որևէ մեկս ընդդիմադիր կեցվածք չենք ունցել, եղել ենք միասնական։ Արցախի հարցը միասնական պետք է լինի, և խնդիրն ազգովի պետք է լուծվի։ Առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների կարծիքը լսելու ոչ մի քայլ չի արվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ