30 03 2019

Մեղրիի փրկիչ ներկայացողներն իրականում ցանկանում են հանձնել Արցախը. Գառնիկ Իսագուլյան



ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը նախապես լավ նախապատրաստված ինչ-որ ծրագիր է, որը հատուկ միտում ունի։ Այս մասին LIVEnews.am-ի հետզրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ նրա, պատահական չէ, որ հենց այս օրերին նամակը հրապարակվեց, իսկ հրապարակմանն էլ հաջորդեցին նախկին ու ներկա որոշ պաշտոնյաների հայտարարություններ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հավելեց նաև, որ Վահան Շիրխանյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրին իբրև Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մասին հայտարարությունը հատուկ նպատակ ունի որոշակի ուժերի կողմից, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների՝ քողարկել Արցախն Ադրբեջանին հանձնելու իրական նպատակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ