29 03 2019

Ի՞նչ եղան Ստեփանակերտում հնչեցրած խոստումները․ Աշոտյան

Ի՞նչ եղան Ստեփանակերտում հնչեցրած խոստումները․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է  Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Նա գրում է․

«1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։

2. Համանախագահների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջեւ կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։

3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։

4. Բացակայում է կարգավորման սկզբունքների մասին հիշատակումը։ Հասկանալի չէ, թե ինչ եղան կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում հնչեցրած խոստումները։

5. Ալիեւի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված

Ավելի մանրամասն կխոսեմ վաղը ուղիղ եթերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ