«Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի էր կազմակերպվել Երևանում՝ նվիրված Ղրիմի ինքնորոշման 5 ամյակին։
Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովն ասաց, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրականացվում է այդ ժողովրդի իրավունքների ոտնահարման ուղղակի սպառնալիքին զուգընթաց: Ասաց, որ Ռուսաստանը միշտ դեպի իրեն է ձգել տարբեր ժողովուրդների, որոնք նրա հետ կապված են եղել պատմական ճակատագրով:
Ըստ նրա, չնայած արեւմտյան երկրների ներկայացուցիչները Ղրիմում քաղաքական իրադարձությունները ոչ միանշանակ են մեկնաբանում, որպես «օկուպացիա» ներկայացնելով եւ որպես փաստարկ ներկայացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրականացվում է հենց այդ ժողովրդի իրավունքների ոտնահարման ուղղակի սպառնալիքին զուգընթաց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը