Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ քննարկել է Սիրիայում հայկական առաքելության ներկայությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման ուղղությամբ հետագա քայլերը»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը