«Ո՛չ Նիկոլի հայրենասիրությունն եմ էսքան ժամանակ տեսել, ոչ էլ՝ դուխը: Էդ դուխը որտեղա՞ երևացել: Եթե ինքը մնաց վարչապետ՝ մենք կորցնելու ենք Արցախը, եթե չենք ուզում կորցնենք՝ պետք է հետ գան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,— այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արագածոտնի մարզի Երկրապահի երիտթևի ղեկավար Դավիթ Մկրտչյանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այն վարչապետը չէ, ով կարող է պահել Արցախը, եթե նա մնա իշխանության, ապա Արցախը կտանք՝ Զանգեզուրն էլ հետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը