27 03 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակների փոփոխված օրենքը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակների փոփոխված օրենքը

Մարտի 27-ի նիստում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 112 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով:  

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 114  կողմ ձայնով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կողմ 115, 4 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորները վավերացրին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին», «ՀՀ կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ևս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ