«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց: Հատուկ քննիչ Մյուլլերի կողմից շուրջ երկու տարի շարունակ իրականացվում էր հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք Թրամփը համագործակցել է ռուսների հետ, որի արդյունքում ընտրվել է նախագահի պաշտոնում: Հիմա, երբ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, հազարավոր փաստթղթեր են ուսումնասիրվել, քննությունը պարզել է, որ Թրամփը և իր թիմը որևէ համագործակցություն չեն ունեցել ռուսների հետ:
Սա հետաքրքրիր է ներհայաստանյան իրականության մեջ: 2008 թ․-ի Մարտի 1-ի դեպքերի շրջանակներում ձերբակալված է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Առաջին իսկ օրվանից Նախագահ Քոչարյանը իր մեղքը չի ընդունել՝ համարելով գործը շինծու, և փաստաբանական խումբը արդեն 5-րդ բողոքն է ուղարկել ՄԻԵԴ: Դժվար է ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ ապացուցվի Քոչարյանի անմեղությունը, բայց որ մի օր արդարացվելու է, քննարկման ենթակա չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը