25 03 2019

Հասել ենք այն կետին, երբ արդեն պետք է ստորացնենք սպանված հերոսի․ կարծիք

Հասել ենք այն կետին, երբ արդեն պետք է ստորացնենք սպանված հերոսի․ կարծիք

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՔԾ-ն արդեն հարցաքննել է Շիրխանյանին: Չգիտեմ հետո ինչ է անելու բայց, կարելի է միանշանակ պնդել, որ շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով: Սա լավ է՞, թե՞ վատ:Շատերը ասում են լավ է:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Դեռ ամիսներ առաջ գրելի է, որ «հերոս» բառի արժեզրկման գործընթաց է սկսվել: Այսինքն՝ ինչ որ պահից սկսած ասելու են « էս չե՞ն Ձեր հերոսները» և դա ասելու են անպայման, ասելու են քամահրանքով, ծիծաղելու են , ստորացնելու աստիճան ծաղրելու են, (հիմքերը պատրաստվում են), որովհետև հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա, ինչպես 70 տարի ծաղրում, կեղծում, թքում էին առաջին հանրապետության պատմության վրա: Սա ոչ թե տեղական, այսինքն՝ զուտ հայկական նախաձեռնություն է, այլ ՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից պետականության տակ դրած «ռումբ» է: Սկսեցին Մանվելից: Գեներալ Մանվելին պատժելու հազար ու մի պատճառ կար, բայց ընտրվեց ամենանողկալի, ամենաստորացուցիչ տարբերակը, իբր թե ՝ էս չի՞ ձեր հերոսը, կանսերվա ու զինվորի ուտելիք է գողացել:

Պարզ է, որ հետո դժվար էր լինելու դա ապացուցելը, բայց դոզան պետք էր պահպանել և անցան մյուս գերներալին՝ Արթուրին: Արթուրը քանի, որ Մանվելից կիրթ էր, չկարողացան գլխին սարքել, անցան Արցախի գեներալիտետին, հետո ձերբակալեցին Քոչարյանին, քրեական գործեր սկսեցին «կարել» Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի վրա ու եկան հասան Վազգենին: Այն ինչ հիմա կատարվում է, իսկ դա կատարվում է Ջհանգիրյանի, Անդ. Քոչարյանի և Շիրխանյանի միջոցով, շատերին թվում է թե պարզ դիակապտություն է: Բայց երբ մի քիչ խորանում ես թեմայի մեջ, պարզ է դառնում, որ սա «հերոսին» (նկատի ունեմ բառը, տեսակը, գուցե նաև՝ հերոսների իստիտուտը) ոչնչացնելու ճանապարհին հերթական նախաձեռնությունն է:

Թե Անդ. Քոչարյանը և թե Շիրխանյանը Վազգենին ատելու շատ ու շատ պատճառներ ունեն, դե իսկ Ջհանգիրյանին ո՞վ չգիտի: Վերջինիս մասին խոսելը, նրա վրա րոպեներ ծախսելը նույնիսկ ափսոս է: Բայց անդրադառնանք «հերոսին»: Հերոսներ բոլոր ազգերին և բոլոր ժամանակներում պետք են: Սերունդները դաստիարակվում են հերոսներով, նրանց կատարած սխրանքներով: Այնպես չէ, որ բոլոր ազգերի մոտ հերոսները սրբեր են եղել, բայց հանուն ներկա և ապագա սերնդի, ազգերին պետք են հերոսներ: Պատահական չէր, որ երկրորդ համաշխարհայաինի տարիներին ստալինյան ռեժիմի հատուկ պատվերով Դեմիրճյանը գրեց «Վարդանանքը»: Ի դեպ, իրանական պատմագիտության մեջ Վարդանանց պատերազմի մասին հիշատակումներ չկան:

Սա կարծում եմ ինչ որ բան Ձեզ կհուշի և այս թեմայով չեմ ծավալվի:

Անդրադառնանք մեր ժամանակի հերոսներին: Նրանք կամ ձերբակալված են, կամ գտնում են փախուստի մեջ, կամ սպանված են: Եւ ահա, հասել ենք այն կետին, երբ արդեն պետք է ստորացնենք սպանված հերոսին: Հիմա Վազգենին երկրորդ անգամ են սպանում և չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները պորտալարով կապված են դրանց հետ: Մանավանդ նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Եւ անկախ նրանից, թե ինչ կորոշի ՀՔԾ-ի Սասունը, ՀՔԾ- հաջորդ «Սասունը» անպայման այս հարցին անդրադառնալու է և անկախ նրանից, թե Շիրխանյանը քանի տարվա մեռել է, դա նրան չի փրկելու: Չեն փրկվելու նաև բոլոր սասունները:

Իհարկե, դաժան է, որ այս եփած բորշի համար նրանց զավակներն ու հարազատներն են վատ զգալու, բայց դե ինչ արած, կյանք է: Բայց սա այն դեպքում, եթե պետականությունը պահպանվի և նորից «կարմիր բանակը» Իջևանից չմտնի Հայաստան: Իսկ մտնելու նախադրյալները օր օրի ավելի հիմնավոր են դառնում: Տեսեք. 100 տարի առաջ նույն իրավիճակն էր: Համեմատեք և կհամոզվեք: Չնայած մեր ազգընտիրների մեծ մասը պատմություն չի կարդացել և դաստիրակվել է մի քանի թերթերի բանբասանքներով, բայց տառաճանաչները գիտեն թե ինչպես, առանց մեկ կրակոցի ընկավ Կարսը : Գիտեն թե ինչպես էին այն ժամանակ տարածաշրջանի ամենամարտունակ բանակում թռուցիկներ բաժանում , թե թուրքը մեր եղբայրն է և գալիս է մեզ հետ պայքարելու իմպերիալիստների դեմ: Ժամանակները փոխվեցին, մեթոդները՝ ոչ: Հիմա, այն ժամանակվա թռուցիկը՝ ֆեյսբուքն է, բանակում էլ, ոնց հասկանում ենք վերջին իրադարձություններից, վիճակը բարևոք չէ:

Մեղրիի դեպքը լավագույն օրինակն է և ձնծաղիկը: Նրանք, ովքեր խոսում են սպասվող պատերազմից, պետք է զգուշանան պատերազմը մեր տուն բերող երևույթներից: Պատերազմը մեռ դռանը կչոքի այն ժամանակ, երբ օտարերկրյա գործակալներին ծառոայողները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը Սպահանում ակնարկեց, իրենց սև գործը վերջացրած կլինեն՝ հերոսները անարգված, բանակը թուլացած, երկիրը բզկտված:

Ինչ վերաբերում է 96-ի հետընտրական զարգացումներին, թող բացեն: Կբացեն գործը ու կտեսնեն, որ եթե Վազգեն Մանուկյանը այն ժամանակ, սթափ չվերլուծեր վիճակը, հետ չքաշվեր և եթե ժողովրդին առաջնորդեր մինչև վերջ, մարտի 1-ը խաղ ու պար կլիներ 96-ի հետ համեմատած: Թող բացեն ու տեսնեն թե ռազմական, իրական ռազմական դրությունը ինչ է, և ոնց է եղել:Չեք մոռացել չէ՞ «Արշալույսգեյթը». «Եթե պետք է մի 800 հոգի էլ կսպանեինք». Վանո Սիրադեղյանն էր ասել: Հա, ի դեպ, ոնց որ թե Վանոյի Հայաստան վերադառնալը նորից հետաձգվի: Բա հո չի գալու նորից քրեական գործերի մեջ ընկնի: Լավ չի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ