23 03 2019

Ավստրալահայ գործիչը՝ երկրի խոշորագույն նահանգի վարչապետ

Ավստրալահայ գործիչը՝ երկրի խոշորագույն նահանգի վարչապետ

Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվել է  երկրի խոշորագույն նահանգի՝ 7 միլիոն բնակչությամբ Նոր Հարավային Ուելսի առաջին վարչապետ: Ընտրված առաջին կին վարչապետը դառնալու առիթով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շնորհավորել է նրան։

«Կապ չունի, թե ինչ ծագում ունես կամ որտեղ ես ապրում, դու կարող ես դառնալ Նոր Հարավային Ուելսի վարչապետ: Այս նահանգում երկար ազգանունով կինը կարող է վարչապետ դառնալ»,-նշել է Բերեջիկլյանն իր շնորհակալական ելույթում։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ «սա պատմական օր է ավստրալահայերի և ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ