20 03 2019

«Բրեքզիթ»-ը հետաձգվում է

«Բրեքզիթ»-ը հետաձգվում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մինչև 2019թ. հունիսի 30-ը Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի վերջնաժամկետը հետաձգելու խնդրանքով դիմել է Եվրամիության ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նամակով դիմել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին: Մեյը «Բրեքզիթ»-ի հարցով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում քվեարկության տապալման համար մեղադրել է օրենսդիրներին, նաև պալատի խոսնակին: 

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ հուսով է՝ ԵՄ-ն կընդառաջի, և հունիսի վերջին վերջապես հնարավոր կլինի Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության կազմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ