19 03 2019

Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին



Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում», -հայտարարել է Նազարբաևը՝ այսօր ելույթ ունենալով հանրային հեռուստաընկերությունների եթերում։ Նա ասել է, որ լրանում է իր պաշտոնավարման 30-ամյակը։ «Արդեն 30 տարի է՝ ինչ ես զբաղեցնում եմ այս բարձրագույն պաշտոնը։ Ժողովուրդը տվել է ինձ հնարավորություն լինել երկրի առաջին նախագահը», -նշել է նա։

Այս տարի լրանում է Նազարբաևի 79-ամյակը։ Նա Ղազախստանի առաջին և միակ նախագահն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ