Ֆրանսիայում շաբաթ օրը «դեղին բաճկոնավորների» ցույցի ժամանակ վնասվել է նվազագույնը 91 հաստատություն։
80 հաստատություն թալանվել է, հրդեհվել և ավերածությունների ենթարկվել։ Թերթի երեք կրպակ ոչնչացվել է։ Տուժել են գործարարներ և նրանց աշխատակիցները։ Հիմնականում տուժել են Ելիսեյան դաշտերի հաստատությունների սեփականատերերը։
Հայտարարությունում նշվում է, որ Պալատը կառավարությանը խնդրում է վճռական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ընկերություններին աշխատել նորմալ պայմաններում։ Անհրաժեշտ է արտակարգ պլան Փարիզի առեւտրի համար։
Europe 1 ռադիոընկերության հաղորդմամբ՝ ապահովագրական ընկերությունների գնահատմամբ՝ ցույցերի հետևանքով կրած ֆինանսական կորուստը (չհաշված մարտի 16-ի ցույցը) կազմում է 170 մլն եվրո, գրում է ТАСС-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը