ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով ռուս քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին:
«ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ուղղակի կամ անուղղակի կերպով հայ ազգի պատկանելիության նշաններ ունեն»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես ասվում է փաստաթղթում, ռուսական կողմի բազմաթիվ դիումները, ուղղված ադրբեջանական կողմին Ադրբեջանի Հանրապետություն ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկական պատկանելիության պատճառով խտրականություն կիրառելու անթույլատրելի լինելու մասին, անտեսվում են։
«Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան մեկնելիս ծանրուկշիռ անել հնարավոր ռիսկերը», – նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը